civilnet.am Մարտի 30-ին իրանական լրատվամիջոցները հայտնեցին են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)-ի ծովային ուժերի հրամանատարի՝ Ալիռեզա Թանգսիրիի զոհվելու մասին։ Իսրայելական կողմն ավելի վաղ էր հայտարարել իրանցի բարձրաստիճան զինվորականի սպանության մասին, սակայն Իրանում դեռևս չէին հաստատում այդ լուրերը։
Թանգսիրին Իրանի առանցքային զինվորականներից էր, որն, ի թիվս այլ հարցերի, համակարգում էր Հորմուզի նեղուցում ընթացող գործողությունները։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։