Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ Ռուսաստանից Կուբա նավթի մատակարարումներին | factor.am

factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որևէ խնդիր չի տեսնում, որ «Անատոլի Կոլոդկին» լցանավը ռուսական նավթ հասցնի Կուբա, գրում է Meduza-ն։

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Վաշինգտոնը դեմ  չէ, եթե Կուբան  ռուսական նավթ ստանա, քանի որ այն անհրաժեշտ է «գոյատևման համար»։

«Եթե որևէ երկիր ցանկանում է հենց հիմա նավթ ուղարկել Կուբա, ես որևէ խնդիր չունեմ դրա հետ՝ լինի դա Ռուսաստանը, թե որևէ այլ մեկը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Հարցին՝ արդյո՞ք դա կօգնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Թրամփը պատասխանել է. «Ինչպե՞ս դա կօգնի նրան։ Նա կորցրել է նավթով լցանավեր։ Եթե նա ուզում է դա անել, կամ մեկ այլ երկիր ուզում է, ինձ համար միևնույն է։ Դա որևէ ազդեցություն չի ունենա։ Կուբան ավարտված է. նրանք ունեն վատ ռեժիմ, շատ վատ և կոռումպացված ղեկավարություն։ Ես կնախընտրեի թույլ տալ, որ այն [լցանավը] անցնի, լինի դա ռուսական, թե որևէ այլ մեկի։ Մարդկանց անհրաժեշտ է ջեռուցում, օդորակիչ և մնացած ամեն ինչ»։

The New York Times-ը նախկինում հաղորդել էր, որ ԱՄՆ ափամերձ պահպանությունը թույլատրել է «Անատոլի Կոլոդկին» լցանավին հասնել Կուբայի ափեր: MarineTraffic-ի տվյալների համաձայն՝ մսրտի 29-ի երեկոյան նավը գտնվել է Կուբայի տարածքային ջրերից մի քանի մղոն հեռավորության վրա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն