factor.am Իտալական Պարմայի մոտակայքում գտնվող Մանյանի-Ռոկա հիմնադրամի մասնավոր թանգարանից գողացել են հայտնի իմպրեսիոնիստների երեք կտավ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության խոսնակը AFP-ին հաստատել է գողության մասին հաղորդագրությունները: Դրանց համաձայն՝ կողոպուտը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ՝ մարտի 22-ի լույս 23-ի գիշերը: Գողացված աշխատանքների թվում են Պիեռ-Օգյուստ Ռենուարի ուշ շրջանի «Ձկներ» կտավը, Պոլ Սեզանի մատիտով և ջրաներկով «Նատյուրմորտ բալերով» ստեղծագործությունը և Անրի Մատիսի «Օդալիսկը տեռասում» ջրաներկով գործը:
Գողերը, ըստ տեղեկությունների, կոտրել են մուտքի դուռը և երեք րոպեի ընթացքում փախել այգու միջով՝ տանելով արվեստի գործերը։ Մանյանի-Ռոկա հիմնադրամը հայտարարել է, որ սա ծրագրված հանցագործություն էր, որի «շարունակությունը կանխվել է տեսահսկման համակարգի և ոստիկանության ու անվտանգության աշխատակիցների արագ միջամտության շնորհիվ»։ Գողացված իրերի արժեքը գնահատվում է միլիոնավոր եվրո։ Հետաքննությունը շարունակվում է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում