Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել | factor.am

factor.am Երևանի Սուրբ Աննա եկեղեցում երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։ Այս մասին Factor TV-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում երեկ միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։

Մասնավորապես, երբ վարչապետի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։

Միջադեպից հետո 3 անձ է ձերբակալվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն