ԱԴԾ-ն Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քարտուղարին մեղադրել է «հետախուզական գործունեության» մեջ․ նա կվտարվի երկրից | factor.am

factor.am ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Յանսե վան Ռենսբուրգ Ալբերտուս Ջերարդուսի հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել, նա պետք է լքի Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս-ը՝ հղում անելով Անվտանգության դաշնայի ծառայության (ԱԴԾ) հայտարարությանը, գրում է Meduza-ն։

Հատուկ  ծառայության տվյալներով՝ Յանսե վան Ռենսբուրգը «դիտավորյալ կեղծ տեղեկություններ է տրամադրել Ռուսաստան մուտք գործելիս՝ այդպիսով խախտելով Ռուսաստանի օրենսդրությունը»։ Ավելին, ԱԴԾ-ն դիվանագետի աշխատանքում հայտնաբերել է «հետախուզական և դիվերսիոն գործունեության ապացույցներ, որոնք սպառնում են Ռուսաստանի անվտանգությանը»։

Ծառայությունը գրանցել է նրա կողմից «զգայուն տեղեկատվության ստացում ռուս տնտեսական փորձագետների հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն