azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «պատմական» է որակել անցած շաբաթ Մերձավոր Արևելքի երկրների հետ ստորագրված պաշտպանական համաձայնագրերը։
Պաշտոնական Կիևը պաշտպանական համաձայնագրեր է ստորագրել Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։
Գործարքների բովանդակությունը հրապարակված չէ, սակայն Զելենսկին նշել է, որ դրանք ներառում են ուկրաինական փորձը՝ անօդաչու թռչող սարքերի խոցման ոլորտում, ինչը հրատապ է, քանի որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի պայմաններում Իրանի հարվածները թիրախավորել են Պարսից ծոցի երկները։
«Կարծում եմ՝ դրանք պատմական համաձայնագրեր են։ Խոսքը 10-ամյա համաձայնագրերի մասին է», – լրագրողներին ասել է Զելենսկին։
Կիևը օգտագործում է ռուսական անօդաչու սարքերը խոցելու իր փորձը, որպեսզի օգնի Ծոցի երկրներին, որոնք Shahed տեսակի անօդաչուների հարձակումներին են ենթարկվում։ Իրանական նախագծմամբ այդ նույն անօդաչուներ Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայի դեմ։