factor.am ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել է տեղի բնակիչ, ութ մարդ վիրավորվել է, հայտնել են տեղական իշխանությունները, գրում է Current time-ը։
«Տագանրոգը ենթարկվել է զանգվածային օդային հարձակման։ Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են բոլոր թիրախները։ Ցավոք, հետևանքները գետնի վրա են։ Այս գիշերվա գլխավոր ողբերգությունը քաղաքացիական անձի մահն է։ Մենք սգում ենք մահացածի ընտանիքի հետ»,- սոցցանցում գրել է քաղաքապետ Սվետլանա Կամբուլովան։
Անօդաչուների բեկորների անկման հետևանքով վնասել են մի քանի բնակելի շենքեր, հասարակական օբյեկտներ և արդյունաբերական ձեռնարկություններ: Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը տարածաշրջանում հայտարարել է «անօդաչու թռչող սարքերի վտանգ»: Նրա խոսքով՝ վնասվել է դպրոցի շենքը, իսկ 12 բնակելի շենք, 27 մասնավոր տուն և 10 մեքենա «մասամբ ավերվել և վնասվել են»:
Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում։