Իրանում հայտարարել են, որ չեն մասնակցել Պակիստանում տարածաշրջանի երկրների միջև հանդիպմանը | armenpress.am

armenpress.am Իրանը չի մասնակցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության դադարեցման շուրջ Իսլամաբադում կայացած հանդիպմանը։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Պակիստանի հանդիպումը տարածաշրջանային երկրների հետ (բանակցային) այն շրջանակներն են, որոնք նրանք ստեղծել են։ Մենք դրան չենք մասնակցել։ Նախորդ փուլից ի վեր ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չեն եղել։ Այն, ինչի մասին խոսում են, ուղերձներ են, որոնք մենք ստացել ենք մի շարք միջնորդներից, այդ թվում՝ Պակիստանից՝ բանակցություններ անցկացնելու ԱՄՆ-ի ցանկությամբ ու խնդրանքով», – ասել է Բաղային, որի խոսքը հրապարակել է Իրանի կառավարության լրատվական հարթակը։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարին, հաղորդել էր, որ Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը Իսլամաբադում քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դադարեցման հնարավոր ուղիները։ Բանակցություններից հետո Պակիստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իսլամաբադը շուտով կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն