Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը ժամանակ առ ժամանակ hանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում՝ մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն