Իսրայելը պնդում է՝ Լիբանանում սպանված լրագրողները «Հեզբոլլահ»-ի զինյալներ էին | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի բանակը հայտարարել է, որ անցած շաբաթավերջին Լիբանանում սպանված լրագրողները եղել են «Հեզբոլլահ»-ի զինյալ՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։

Լիբանանի Ջեզզին քաղաքում սպանվել էին երեք լրագրողներ՝ Ալի Շոեյբը՝ «Ալ-Մանար» հեռուստաալիքից, Ֆաթիմա Ֆետոնին՝ «Ալ-Մայադին» ալիքից, ինչպես նաև Ֆետոնիի եղբայրը՝ օպերատոր Մոհամեդ Ֆետոնին։

Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Շոեյբը և Մոհամմադ Ֆթունին «գործել են «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կազմում՝ լրագրողի անվան տակ»։ Բանակը, այդուհանդերձ, որևէ ապացույց չի ներկայացրել իր այս պնդումների համար։

«Մենք ընդգծում ենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը իր հարվածներն ուղղում է ահաբեկիչների, ոչ թե լրագրողների դեմ», – ասված է բանակի հայտարարությունում։

Շոեյբը «Ալ-Մանար» հեռուստաալիքի փորձառու թղթակից էր, որ տասնամյակներ շարունակ լուսաբանել է Լիբանանի հակամարտությունները։

2023 թվականին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև նախորդ բախումների մեկնարկից ի վեր, Լրագրողների պաշտպանության կոմիտեն Լիբանանում փաստագրել է առնվազն 11 լրագրողի և մեդիա աշխատողի սպանություն՝ Իսրայելի կողմից։

Կիսվել

Կիսվել

Տպել

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն