Պուտինն ու Վուչիչը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությունը | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։ Կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությունը՝ ներառյալ նավթը, գազը և միջուկային էներգիան։

Նույն օրն ավելի վաղ Վուչիչը հայտարարել է, որ Պուտինի հետ բանակցություններից հետո Սերբիան ապահովել է Ռուսաստանից գազի լրացուցիչ երեք ամսվա մատակարարումը։

Սերբիան սերտ քաղաքական և էներգետիկ կապեր ունի Ռուսաստանի հետ և բնական գազի մատակարարումների հարցում մեծապես կախված է Մոսկվայից։

Բելգրադը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, սակայն հրաժարվել է միանալ արևմտյան պատժամիջոցներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն