Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ամփոփիչ հանդիպումը՝ առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

Նախարարը բարձր է գնահատել երկշաբաթյա առաքելության շրջանակում իրականացված արդյունավետ և կառուցողական աշխատանքը՝ ընդգծելով, որ քննարկումները և փոխգործակցությունը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի մակրոտնտեսական կայունության ամրապնդման, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների հետևողական առաջմղման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և ԱՄՀ-ի միջև տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների հուշագրի (MEFP) նախագծին՝ ըստ առանձին ուղղությունների։ Քննարկվել է նաև ԱՄՀ-ի կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը և դրանց բավարար առաջընթացը։

Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց ակտիվ և բովանդակային երկխոսության համար՝ նշելով, որ առաքելության ընթացքում քննարկված հարցերի լայն շրջանակը և արձանագրված առաջընթացը նպաստում են երկկողմ համագործակցության հետագա խորացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են շարունակական և արդյունավետ համագործակցության իրենց պատրաստակամությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն