ԱՄՆ-ն թույլ է տվել ռուսական նավթով բեռնված նավի մուտքը Կուբա | azatutyun.am

azatutyun.am  Միացյալ Նահանգները թույլ է տվել ռուսական նավթով բեռնված նավի մուտքը Կուբա՝ չնայած Վաշինգտոնի կողմից կիրառվող վառելիքի արգելափակմանը։

«Եթե որևէ երկիր հիմա ուզում է Կուբա նավթ ուղարկել, ես դրա դեմ խնդիր չունեմ, դա լինի Ռուսաստանը, թե ուրիշ որևէ երկիր»,‑ ասել է Թրամփը լրագրողներին։

«Մեզ հաճելի է, որ նավթամթերքների առաքումն արդեն հասել է կղզի»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանյան աղբյուրները նշում են, որ կողմերը բանակցում են Կուբային ավելի շատ նավթ հասցնելու ուղղությամբ։

Կուբան երկար տարիներ ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, որը վերջին երեք ամիսներին ավելի է խորացել ԱՄՆ-ի կողմից իր վրա կիրառվող նավթային արգելափակման պատճառով։

Կուբան կորցրել է իր գլխավոր նավթամատակարար Վենեսուելային, երբ ԱՄՆ հատուկ ուժերն այս տարվա հունվարին առևանգեցին ու ձերբակալեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն