factor.am «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանին հետամտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:
«Վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) և 196.1-րդ հոդվածի 1-ին մասով (հետամտելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է»,- հայտնում են կառույցից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում