Պետք չէ օտար iCloud հաշիվները մուտքագրել ձեր բջջային հեռախոսներում․ կիբեռոստիկանության զգուշացումը

Կիբեռոստիկանությունից զգուշացնում են՝ եթե հեռահաղորդակցման հավելվածների միջոցով (Telegram, WhatsApp, Viber և այլն) տարբեր պատրվակներով ձեզ առաջարկվում է ձեր բջջային հեռախոսում (iPhone) մուտք գործել այլ անձի iCloud հաշվով՝ ոչ մի դեպքում չվստահեք։

«Նման գործողության արդյունքում հանցագործները կարող են՝

– հեռահար արգելափակել ձեր բջջային հեռախոսը.

– զրկել ձեզ սարքի հասանելիությունից.

– պահանջել գումար՝ սարքի ապաարգելափակելու դիմաց կամ կատարել այլ հանցագործություն:

Խուսափելու համար նման խաբեության զոհ դառնալուց՝

– երբեք մի՛ մուտքագրեք ուրիշի iCloud հաշվի տվյալները ձեր բջջային հեռախոսում.

– երբեք մի՛ կատարեք տեխնիկական քայլեր ձեր անձնական սարքով՝ անհայտ անձանց ցուցումներով.

– երբեք մի՛ փոխանցեք մուտքի կոդեր, գաղտնաբառեր կամ ձեր Apple ID/Icloud-ի հետ կապված որևէ տվյալ երրորդ անձանց:

Հիշեք՝ այս եղանակով հանցագործները փորձում են հասանելիություն ստանալ ձեր սարքին կամ անձնական տվյալներին։

Եղեք զգոն և պաշտպանեք ձեր անձնական տվյալները»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն