armenpress.am Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է անցկացրել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։
Հաղորդվում է, որ Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցի ընթացքում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է պատերազմի անվտանգային և տնտեսական հետևանքները։
Նշվում է, որ Ժան-Նոել Բարոն «ընդգծել է Փարիզի դիրքորոշումը, որով Ֆրանսիան հակադրվում է Իրանի դեմ պարտադրված պատերազմին և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներին»։
«Նա մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ և ընդգծել է քաղաքական և դիվանագիտական շարժումները ամրապնդելու անհրաժեշտությունը՝ պատերազմը դադարեցնելու և տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու լուծում գտնելու համար»,-գրում է իրանական լրատվամիջոցը։
Նշվում է, որ պաշտոնյաները նաև ընդգծել են երկու երկրների միջև դիվանագիտական փոխազդեցությունները շարունակելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ կարծիքներ փոխանակելով հյուպատոսական հարցերի շուրջ։