Իրանը նորից հերքել է, թե ԱՄՆ-ի հետ բանակցություններ են ընթանում | azatutyun.am

azatutyun.am  Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Էսմայիլ Բաղային կրկին հերքել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ են ընթանում: Նա X-ի իր էջում գրել է՝ «այս երեսունմեկ օրվա ընթացքում որևէ բանակցություններ չենք վարել ԱՄՆ-ի հետ»։

«Տեղի է ունեցել բանակցությունների խնդրանք՝ ԱՄՆ-ի կողմից ներկայացված մի շարք առաջարկների հետ միասին, որոնք մեզ են հասել որոշ միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով։ Մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Այժմ, այն իրավիճակում, երբ ԱՄՆ ռազմական ագրեսիան շարունակվում է ինտենսիվությամբ, մենք բոլորս մեր լավագույնն ենք անում Իրանի ազգը պաշտպանելու համար», – նշել է նա։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նախօրեին կրկին հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են և լավ են ընթանում՝ չնայած Իրանի հերքումներին։

«Չնայած այն ամենին, ինչ դուք լսում եք ռեժիմի հրապարակային հայտարարություններից և կեղծ հաղորդումներից, բանակցությունները շարունակվում են և լավ են ընթանում։ Հանրային ասվածը, իհարկե, շատ տարբեր է այն բանից, ինչ մեզ փոխանցվում է փակ ձևաչափով», – ասել է Լևիթը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն