Ռուբիոն և Կոբախիձեն քննարկել են անվտանգությունը Կովկասում | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, ներառյալ՝ անվտանգությունը Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում՝ ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Կոբախիձեն էլ հայտարարել է, որ հեռախոսազրույցը արդյունավետ է եղել, քննարկվել է հարաբերությունների վերագործարկումը և Վրաստանի դերը Կովկասյան տարածաշրջանում:

Մենք հանձնառու ենք վրաց-ամերիկյան կապերի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության և փոխկապակցվածության աջակցմանը՝ նշել է Վրաստանի վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն