Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցով անցնելու վճար սահմանելու ծրագիրը | factor.am

factor.am Իրանի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցում երթևեկության համար վճար սահմանելու ծրագրերը, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված Fars լրատվական գործակալությունը, գրում է BBC-ն։

Նշվում է, որ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը հաստատել է ծրագրի ընդունումը, որի համաձայն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի նավերին կարգելվի նեղուցով տեղաշարժվել։ Ըստ ծրագրի՝ Իրանի դեմ պատժամիջոցներին մասնակցած այլ երկրների նույնպես կարգելվի մուտք գործել նեղուց։

AFP-ն հաղորդել է, որ նոր վճարային համակարգի մասին հայտարարվել է Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ, Իրանն այն կյանքի կկոչի Օմանի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ներառում է նաև «ֆինանսական պայմանավորվածություններ և ռիալով վճարային համակարգ», ինչպես նաև «Իրանի ինքնիշխան դերի իրականացում»։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց ի վեր Թեհրանը խոչընդունում է նեղուցով ծովային տարանցումն այն նավերի համար, որոնք, ըստ նրա, կապված են իր պատերազմական հակառակորդների և նրանց դաշնակիցների հետ։

Աշխարհի հում նավթի շուրջ 20%-ը սովորաբար անցնում է Իրանի և Օմանի միջև այս կարևոր նավագնացության երթուղով։ Այնուամենայնիվ, ըստ Kpler ծովային հետախուզական ընկերության, պատերազմի սկզբից ի վեր այս երթուղով անցումների թիվը նվազել է շուրջ 95 տոկոսով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն