Հրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատը

Մարտի 31-ին՝ ժամը 08։15-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող խանութներից մեկում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳն Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մթերային խանութում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 09:17-ին: Այրվել են տնտեսական իրեր և սննդամթերք։

Հրդեհի հետևանքով մասամբ փլուզվել է միջնապատը և ձևախախտվել ճակատայիրն պատից մի հատված:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն