ՄԻՊ-ի միջամտությամբ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակիցների պաշտպանները կարողացան մտնել քննչական մարմին | aravot.am

aravot.am Քիչ առաջ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունից հետո Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի համար մեղադրվող դպրոցական տղաների պաշտպանները կարողացան մուտք գործել կոմիտե: Անհասկանալի հանգամանքներով պայմանավորված՝ փաստաբաններին ներս չէին թողնում, դուռը փակ էր նրանց առաջ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում նախօրեին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի։

Հիշեցնենք նաև, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։

Ձերբակալվել էին երեք տղաներ. փաստաբանը հայտնել էր, որ միջադեպի մասնակից տղաները ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության հետ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն