azatutyun.am Պատերազմի 32-րդ օրը Իսրայելի վարչապետը հրաժարվել է ասել, թե երբ կավարտեն պատերազմում իրենց նպատակների իրականացումը:
Newsmax-ին տված հարցազրույցում Բենյամին Նեթանյահուն նշել է, որ իրականացրել են նպատակների կեսը՝ ոչնչացրել են զենքի արտադրության գործարանների մեծ մասն ու միջուկային ողջ ծրագիրը, սպանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարզարավոր անդամների:
Նեթանյահուն կրկնել է, թե իրենց նպատակը ռեժիմի փոփոխությունը չէ, սակայն վստահություն է հայտնել, որ իսլամական հանրապետությունը «կփլուզվի ներսից»։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։