Արգելվել է անկախության շարժման մասին ֆիլմի ցուցադրությունը | civilnet.am

civilnet.am Տիգրան Պասկևիչյանի Հանրային հեռուստաընկերության պատվերով ստեղծված «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը որևէ ձևաչափով չի ցուցադրվի։ Դատարանը բավարարել է ֆիլմի օգտագործումն ու տարածումը արգելելու մասին Հանրային հեռուստաընկերության հայցը։

«Իրենք համարում են, որ չի կարելի ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել 88-ի շարժումից մինչև անկախության հռչակումը»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ֆիլմի հեղինակ Պասկևիչյանը։

Հայցվորը պահանջում է «արգելել ֆիլմի տարածումը, բնօրինակները վարձույթով տալը, բնօրինակի կամ օրինակների փոփոխությունը, թարգմանումը, վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, հաղորդումը հանրությանը, հրապարակային կատարումը, հաղորդումը մալուխով, հեռարձակումը և վերահեռարձակումը»։

«Ասում են՝ մենք փող ենք տվել, մենք էլ առել ենք։ Ես էլ դատարանում ասում էի՝ եթե Հանրայն հեռուստաընկերության փոխարեն որևէ մասնավոր հեռուստաընկերություն լիներ, ես միանգամից կընդունեի իմ սխալը և կասեի հաջողություն, կարող եք դատը չշարունակել»,- նշում է ռեժիսորը։

Հանրայինի հայցի հիմքում եղել է 2025-ի մայիսի 2-ին ֆիլմի ցուցադրությունը

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում. «Ես պատասխան նամակում գրել եմ, որ ոչ միայն մայիսի 2-ին եմ ցուցադրել, այլ շատ անգամներ»։

Ավելի վաղ հեղինակը Հանրային հեռուստաընկերությանն ուղղված նամակում ֆիլմը այլ հարթակներում ցուցադրելու հնարավորություն էր խնդրել։ Պատասխան չէր ստացել։

Պասկևիչյանի խոսքով՝ անկախ գրաքննությունից՝ նոր ցուցադրություններ լինելու են։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ այս առնչությամբ պարզաբանում կհրապարակեն։ Խորհրդի անդամ Արա Շիրինյանի հետ կապվել չհաջողվեց։ Հեղինակի խոսքով՝ իր հետ ևս շփում չի եղել։

Սա Տիգրան Պասկևիչյանի առաջին ֆիլմը չէ, որի ցուցադրության հետ կապված խնդիրներ են առաջանում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն