Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով քաղաքացիներից մեկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, մյուս երկուսն ազատ են արձակվել | azatutyun.am

azatutyun.am Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կիրակի ձերբակալված Միքայել Մինասյանը Քննչականի ազատ արձակվեց: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին:

Նա լրագրողներին ասաց, որ լավ է, իրեն լավ են վերաբերվել, այլ հարցերի չցանկացավ պատասխանել:

Դավիթ և Միքայել Մինասյանները Քննչական կոմիտեում էին՝ հարցաքննության:

Քննչականը նրանց առավոտյան մեղադրանք է առաջադրել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով:

Ձերբակալվածների պահման վայրից Քննչական հարցաքննության է տարվել նաև երրորդ մեղադրյալ Գևորգ Գևորգյանը։ Նա մեղադրվում է խուլիգանությունը կազմակերպելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հոդվածներով:

Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն