Ծոցի ճգնաժամը կարող է վերաճել ավելի լայնածավալ հակամարտության. Լավրով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Կան նշաններ, որ Ծոցի ճգնաժամը կարող է վերաճել ավելի լայնածավալ հակամարտության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի միջազգային հարցերով ռուսական խորհրդի Ընդհանուր ժողովում:

«Այն, ինչին մենք այժմ ականատես ենք լինում, ցույց է տալիս ավելի ու ավելի մեծամասշտաբ հակամարտության վերածվելու նշաններ, որը որոշներն արդեն անվանել են «նոր համաշխարհային պատերազմ»», – ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են Պարսից ծոցի արաբական պետություններին հանել Իրանի դեմ։

«ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են խանգարել Թեհրանին կարգավորել հարաբերությունները հարևանների հետ և նույնիսկ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամներին հանել Իրանի դեմ», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել կամ այլ օգնություն ցուցաբերել Պարսից ծոցի ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։

«Մենք անընդունելի ենք համարում ռազմական ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, որտեղ էլ որ դրանք գտնվեն՝ Իրանում կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներում, որոնք նույնպես լուրջ և բացասական հետևանքներ են կրում այս իրավիճակից։ Եվ մենք պատրաստ ենք հակամարտության կողմերին միջնորդական և այլ օգնություն ցուցաբերել իրավիճակը քաղաքական-դիվանագիտական հուն վերադարձնելու ուղիներ գտնելու ջանքերում», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն