3500 զինվորականներով ամերիկյան դեսանտային նավը գտնվում է Հնդկական օվկիանոսում. CENTCOM | armenpress.am

armenpress.am Ամերիկյան ռազմածովային ուժերի «Տրիպոլի» դեսանտային նավը՝ շուրջ 3500 նավաստիների և ծովային հետևակայինների խմբով, գտնվում է Հնդկական օվկիանոսում: Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական հարթակում:

Հրամանատարությունը հրապարակել է լուսանկար՝ թվագրված մարտի 29-ով՝ նշելով, որ նավը Հնդկական օվկիանոսում է:

Մարտի 28-ին CENTCOM-ում հայտնել են, որ դեսանտային նավը ժամանել է Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի: Դրա մեջ է մտնում հիմնականում Մերձավոր Արևելքը:

Մարտի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ամերիկյան ուժերը կարող են ցամաքային գործողություն սկսել Իրանի Խարգ կղզում:

Միևնույն ժամանակ ամերիկյան կողմը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածներից հետո Մերձավոր Արևելքում տարածված պատերազմը դադարեցնելու ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն