Թրամփը ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ. Հեգսեթ | armenpress.am

armenpress.am Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, և Թեհրանին հայտնի են Վաշինգտոնի պայմանները: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Fox News-ը։

Հեգսեթի խոսքով՝ Իրանում «ռեժիմի փոփոխություն տեղի է ունեցել», և այս նոր ռեժիմը պետք է նախորդից «ավելի խելացի» գտնվի։

«Նախագահ Թրամփը կկնքի համաձայնագիր, նա ցանկանում է դա, և այդ գործարքի պայմանները նրանց (խմբ.՝ Իրանին) հայտնի են», – ասել է Հեգսեթը։

Հակառակ դեպքում, ԱՄՆ պատերազմի նախարարի խոսքով, Իրանին ավելի ուժգին հարվածներ են սպասվում։

«Եթե Իրանը չի ցանկանում, ապա Միացյալ Նահանգների պատերազմի նախարարությունը կշարունակի ավելի մեծ ինտենսիվությամբ», – ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն