factor.am Իտալիան մերժել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռների վայրէջքի իրավունք տրամադրել Սիցիլիայի արևելյան ափին գտնվող համատեղ բազայում, գրում է DW-ն։
Իտալիական Corriere della Serra պարբերականը հաղորդել է, որ երկրի պաշտպանության շտաբի պետ Լուչիանո Պորտոլանոն, գործելով պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետտոյի հրամանով, տեղեկացրել է ԱՄՆ հրամանատարությանը, որ ամերիկյան ռմբակոծիչներին թույլ չի տրվի վայրէջք կատարել Կատանիայի մոտ գտնվող Սիգոնելլա ավիաբազայում։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբը նախկինում Պորտոլանոյին տեղեկացրել էր, որ ամերիկյան ռմբակոծիչները վայրէջք կկատարեն Սիցիլիայում՝ նախքան Իրանում առաքելություններ իրականացնելը։ Իտալիայի իշխանությունները որոշել են, որ դրանք իրավունք չունեն վայրէջք կատարել բազայում՝ համաձայն Հռոմի և Վաշինգտոնի միջև կնքված երկկողմ համաձայնագրի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում