Արդարադատության նախարարն ընդունել է Կատարի Պետության դեսպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին
Նախարարը վերահաստատել է նախարարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև առկա համագործակցությունն արդարադատության ոլորտում։

Արդարադատության նախարարությունից հաղորդում են, որ Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության բարեփոխումների ընթացիկ և առաջիկա ծրագրերը՝
– նոր Սահմանադրության մշակման գործընթաց,
– արդարադատության ոլորտի թվայնացման բարեփոխումներ,
– կոռուպցիայի դեմ պայքարի ամրապնդում,
– մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների զարգացում,
– քրեակատարողական համակարգի բարեփոխումներ։

Նախարարը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է մշակել արդարադատության ոլորտի համապարփակ ռազմավարություն, որը կնախանշի ոլորտի զարգացման առաջնահերթությունները:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Կատարը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու երկկողմ համագործակցությունը` արդարադատության ոլորտում։

Քննարկման փուլում են գտնվում երկկողմ հարաբերությունների խորացմանը միտված պայմանագրերը։

Դեսպանը նախարարին հրավիրել է Դոհա՝ նոր ձևաչափերով համագործակցություն սկսելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն