Կայանված բեռնատարներից գողացել էր մարտկոցները․ Շենգավիթի համայնքային ոստիկանների հերթական բացահայտումը

Մարտի 15-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Արտաշատի խճուղում կայանված բեռնատարներից գողացել են մարտկոցները։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ ոստիկանությունից։

Շենգավիթի համայնքային ոստիկանները մեկնեցին դեպքի վայր և պարզեցին, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատճառվել էր 180 հազար դրամի վնաս։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Շենգավիթի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է Չարենցավան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդ։

Մարտի 17-ի առավոտյան նա ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, որ բեռնատարների մարտկոցները ինքն է գողացել։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն