Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20:03-ին, մարվել՝ 20:30-ին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 31-ին՝ ժամը 18։58-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում են տներ։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն