Չինաստանն ու Պակիստանն առաջարկել են սեփական ծրագիրը՝ Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը դադարեցնելու համար | news.am

news.am Չինաստանը և Պակիստանը Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու ծրագիր են առաջարկել, ասվում է Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ծրագրով նախատեսվում է.

Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում՝ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն հակամարտության տարածումը կանխելու համար։

Խաղաղության բանակցությունների մեկնարկ՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը պետք է հարգվեն։ Երկխոսությունն ու դիվանագիտությունը փոխազդեցության միակ կենսունակ տարբերակներն են։ Կարևոր է խաղաղ բանակցությունների ընթացքում զերծ մնալ ուժ գործադրելու սպառնալիքից կամ կիրառումից։

Ոչ ռազմական կառույցների անվտանգություն՝ միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգանքով և կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների դադարեցմամբ։

Նավարկության ուղիների անվտանգություն՝ քաղաքացիական և առևտրային նավերի անարգել և անվտանգ անցման ապահովում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն