Մոսկվան երկու ամիս է տվել Դոնբասից դուրս գալու համար. Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am Մոսկվան փորձում է ճնշում գործադրել ամերիկացիների վրա, «որպեսզի նրանք ստիպեն մեզ լքել Դոնբասը», այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը նույնիսկ ներկայացրել է ուկրաինական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույցը։

«Ռուսները ամերիկյան կողմին ասում են՝ այժմ նոր ժամկետներ կան, մենք երկու ամսից գրավելու ենք Դոնբասը։ Այդ իսկ պատճառով կա՛մ Ուկրաինան լքում է այդ տարածքները, կա՛մ էլ երկու ամսից խաղաղության հաստատման միանգամայն այլ նախապայմաններ են լինելու»,- հայտարարել է Զելենսկին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն