armenpress.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը և Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի շարունակական վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և էներգետիկ, արդյունաբերական և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման կապակցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ։