news.am Սպանվել է Իրանի դատական իշխանության ղեկավար Մոհսենի-Էջեյը, գրում է Al Hadath-ը։
Իրանական աղբյուրները հայտնել են Թեհրանում երկրի դատական իշխանության ղեկավարի սպանության մասին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։
Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն մեկ շաբաթ՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են հինգ օրով։ Սակայն Իրանը հերքեց այս տեղեկությունը, իսկ Իսրայելը մերժեց Թրամփի առաջարկը։