shantnews.am Իրանի դեմ ագրեսիայի լիակատար դադարեցումը իրավիճակի կարգավորման միակ լուծումն է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Իրավիճակի կարգավորման լուծումը նրանց (ԱՄՆ-ի և Իսրայելի խմբ.) ագրեսիայի դադարեցումն է։ Մենք երբեք լարվածության կամ պատերազմի չենք ձգտել, և մենք ունենք անհրաժեշտ կամքը՝ որոշակի պայմաններում այս պատերազմը դադարեցնելու համար, հատկապես՝ անհրաժեշտ երաշխիքներով, որ ագրեսիան չի կրկնվի», – նրա խոսքերը մեջբերել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Այս պատերազմում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ցանկացած արտաքին միջամտություն, ցանկացած պատրվակով, վտանգավոր հետևանքներ կունենա», – ընդգծել է Փեզեշքիանը՝ խորհուրդ տալով եվրոպական երկրներին ճշգրտել իրենց քաղաքականությունը Իրանի նկատմամբ։