news.am Մեր Patriot մարտկոցներն օգտագործվում են Լեհաստանի օդային տարածքը և ՆԱՏՕ-ի արևելյան թևը պաշտպանելու համար։ Դրա մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Այդ առումով ոչինչ չի փոխվել, և մենք դրանք որևէ տեղ վերաբաշխելու ծրագրեր չունենք։ Մեր դաշնակիցները գիտեն և հասկանում են, թե որքան կարևոր է դա։ Լեհաստանի անվտանգությունը մեր բացարձակ առաջնահերթությունն է»,- նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ-ն Լեհաստանին խնդրել էր Patriot համակարգերը տեղափոխել Մերձավոր Արևելք: