news.am Ֆրանսիան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, հաղորդում է Reuters-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտարարել է, որ Թրամփի քննադատությունը «զարմանալի» է, հավելելով, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր։
«Մենք զարմացած ենք այդ թվիթից։ Ֆրանսիան չի փոխել իր դիրքորոշումը (հակամարտության) առաջին օրվանից»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social ցանցում խստորեն քննադատել է Ֆրանսիայի իշխանություններին՝ Իսրայել ուղևորվող ռազմական բեռներով ինքնաթիռներին օդային տարածք չտրամադրելու համար։