Դավիթն ունի հատուկ խնամքի կարիք․ երկվորյակ եղբայրների մայրը նամակով դիմել է դատարանին

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ Դավիթի և Միքայելի մայրը՝ Գայանե Մինասյանը, բաց նամակ է գրել դատարանին՝ խնդրելով, որ որդին հիմնական դատական նիստերին սպասի ազատության մեջ։

«Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթն ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։ Ինքս, լինելով մասնագիտությամբ բժիշկ, ամենօրյա ռեժիմով հոգ եմ տանում նրա առողջության մասին։ Ես` որպես ծնող, որպես մայր, խնդրում եմ Ձեզ ըմբռնումով մոտենալ իմ խնդրանքին, քանի որ 18-ամյա տղայիս առողջական վիճակն իսկապես անհամատեղելի է կալանքի հետ և կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ»,- գրել է մայրը։

Նա հավաստիացրել է, որ իր ընտանիքը պատրաստ է աջակցել անաչառ քննությանը։

Նշենք, որ ՔԿ-ն միջնորդել է 2 ամսով կալանավորել Դավիթ Մինասյանին։

Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։

Միջադեպից հետո ձերբակալվել էր երեք անձ։ Ձերբակալվածներից երկուսը ազատ են արձակվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Մյուս մեղադրյալի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն