«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել | factor.am  

factor.am  ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ:

Նշենք, որ  ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 30-ի հերթական նիստի օրակարգում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած՝ «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության մասին հարցն էր:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ խմբակցության նախաձեռնությամբ հարցի վերաբերյալ ապրիլի 2-ին հրավիրվելու են խորհրդարանական լսումներ և հնարավոր է, որ լսումների արդյունքում իրենք ստիպված լինեն լրամշակել ԱԺ հայտարարության տեքստը:

Հայկ Մամիջանյանի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն