Լիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներից | armenpress.am

armenpress.am Լիբանանի զինվորականները հայտարարել են, որ իրենց ուժերի մեծ մասը դուրս են բերվել որոշ սահմանային քաղաքներից, քանի որ իսրայելական զորքերը շարունակում են ցամաքային ներխուժում իրականացնել երկրի տարածք։ Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը։

Լիբանանի զինվորականները հայտարարության մեջ նշել են, որ զորքերը ստիպված են եղել վերադասավորվել։

Զինվորականները աստիճանաբար դուրս են բերվել մի քանի սահմանային քաղաքներից։ Քրիստոնյա մեծամասնություն կազմող Ռմեյխ և Այն Էբել համայնքներում մնացած բնակիչները դիմել են Լիբանանի զինվորականներին և ղեկավարությանը՝ հորդորելով մնալ։ Զինվորականները հայտարարել են, որ զինվորներին կպահեն այդ քաղաքներում։

Իսրայելը հարավային Լիբանանը՝ մինչև Լիտանի գետը, հայտարարել է «անվտանգության գոտի»՝ «Հեզբոլլահ» զինյալ խմբավորման հետ շարունակվող պատերազմի շրջանակում։ Նրանք հայտնել են, որ տեղի բնակիչները չեն կարողանա վերադառնալ հետ մինչև համապատասխան ծանուցում ստանալը։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Լիբանանում ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն