factor.am ԱՄՆ-ն հայտարարել է, որ երեքշաբթի Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվել, ենթադրաբար, Իրանի կողմից աջակցվող իրաքյան զինված խմբավորման կողմից, գրում է France 24-ը։
Ըստ Պետքարտուղարության՝ լրագրողին զգուշացվել է անվտանգության ռիսկերի մասին, ներկայում աշխատում են «հնարավորինս շուտ» նրա ազատ արձակումն ապահովելու ուղղությամբ։
«Իրաքի իշխանությունները ձերբակալել են Իրանի հետ կապված «Քաթաիբ Հըզբոլլահ» խմբավորման հետ կապված անձի, որը, ենթադրաբար, ներգրավված է եղել առևանգման գործում»,- X-ում գրել է պետքարտուղարի միջազգային կապերի գծով օգնական Դիլան Ջոնսոնը։
Իրաքը ՆԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ կանգնեցրել են մի մեքենա, որը փախչելու փորձի ժամանակ շրջվել է։
«Անվտանգության ուժերը կարողացել են ձերբակալել կասկածյալներից մեկին և առգրավել հանցագործության մեջ օգտագործված մեքենաներից մեկը։ Նախարարությունը հաստատում է, որ ջանքեր են գործադրվում մնացած անձանց գտնելու և առևանգված լրագրողի ազատ արձակումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է Իրաքի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում։