factor.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին դեմ առ դեմ բանակցություններ կանցկացնեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Այսօր կկայանան ռուս-հայկական բանակցություններ։ Այնուհետև երկու առաջնորդները կշարունակեն իրենց անձնական շփումը դեմ առ դեմ աշխատանքային նախաճաշի ընթացքում»,- ասել է Պեսկովը։