ՄԱԿ-ում կոչ են արել Իսրայելին հրաժարվել մահապատժի վերականգնումից | armenpress.am

armenpress.am ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար  Ֆոլքեր Թյուրքը կոչ է արել Իսրայելին հրաժարվել մահապատժի վերականգնումից, որը հիմնականում կիրառվում է պաղեստինցիների նկատմամբ։

Ավելի վաղ Իսրայելի խորհրդարանը (Կնեսետ) օրենք էր ընդունել ահաբեկիչների համար մահապատժի մասին։ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունում (ՄԻԳՀՎ) նշել են, որ օրենքը վերականգնվել է «այն մասով, որը կիրառվում է գրեթե բացառապես պաղեստինցիների նկատմամբ»։

«Օրինագիծը հստակորեն հակասում է Իսրայելի միջազգային իրավական պարտավորություններին, այդ թվում՝ կյանքի իրավունքի վերաբերյալ։ Այն լուրջ մտահոգություններ է առաջացնում  դատավարական նորմերի խախտումների առումով, խորը խտրական բնույթ է կրում և պետք է անհապաղ չեղարկվի», – Թյուրքի խոսքը մեջբերվում է վարչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Խտրական ձևով մահապատժի կիրառումը իրենից կներկայացնի միջազգային իրավունքի լրացուցիչ, հատկապես աղաղակող խախտում: Դրա կիրառումը օկուպացված պաղեստինյան տարածքի բնակիչների նկատմամբ կհամարվի պատերազմական հանցագործություն», – հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն