ՊՎԾ-ն չի կարող համայնքներում ֆինանսական ստուգումներ իրականացնել․ ՍԴ որոշումը | hetq.am

hetq.am  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դիմումի հիման վրա Սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի մի շարք դրույթներ: Երևանի քաղաքապետը Սահմանադրական դատարանում վիճարկել է այն դրույթները, որոնք Պետական վերահսկողական ծառայությանը (ՊՎԾ) իրավունք է վերապահում համայնքներում կամ համայնքային հիմնարկներում գնումների պահանջների պահպանման նկատմամբ իրականացնել վերահսկողություն:

Երևանի քաղաքապետարանը ՍԴ դիմել է 2025 թ․ օգոստոսի 29-ին։ Հիմնավորումն այն է, որ ՊՎԾ-ն իրավունք ունի տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) իրականացնել վերահսկողություն՝ տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության, տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության նպատակով: Բացի այդ, իրականացնում է վերահսկողություն՝ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, ինչը խաթարում է ՏԻՄ-ի ինքնուրույնությունն ու անկախությունը։

Երևանի քաղաքապետը ՍԴ-ում հարց է բարձրացրել՝ ՊՎԾ-ի միջոցով (որպես վարչապետի վերահսկողական լիազորություններն իրականացնող մարմին) տեղական ինքնակառավարման մարմիններում վերահսկողություն իրականացնելն արդյոք բխում է վարչապետի սահմանադրական իրավասություններից: Ըստ դիմողի՝ ՏԻՄ լիազորությունների նկատմամբ հսկողություն կարող են իրականացնել Կառավարության լիազոր մարմինները, ոչ թե վարչապետը:

Ըստ Երևանի քաղաքապետի՝ ինչպես Եվրոպական երկրներում, այնպես էլ Հայաստանում, համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան համայնքներին տրվում է առանց պայմանի, առանց նպատակային նշանակությամբ ծախսելու պահանջների: Դրանով հնարավորություն է տրվում ՏԻՄ-երին ինքնուրույն տնօրինելու դոտացիայի ձևով համայնքի սեփականություն դարձած դրամական միջոցները և ինքնուրույն լուծելու համայնքային նշանակության հարցերը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն