factor.am Մեծ Բրիտանիան այս շաբաթ կհյուրընկալի շուրջ 35 երկրների հանդիպում՝ քննարկելու Հորմուզի նեղուցի վերաբացման ուղիները, որը Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով կաթվածահար է եղել, հայտարարել է թագավորության վարչապետ Քիր Սթարմերը։
«Հանդիպման ժամանակ կգնահատվեն բոլոր հնարավոր դիվանագիտական և քաղաքական միջոցառումները, որոնք կարող ենք ձեռնարկել նավարկության ազատությունը վերականգնելու, արգելափակված նավերի և ծովագնացների անվտանգությունը երաշխավորելու և կենսականորեն կարևոր ապրանքների տեղաշարժը վերսկսելու համար»,- լրագրողներին ասել է Սթարմերը։
Մամուլի ասուլիսից կարճ ժամանակ առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու հարցը՝ դաշինքի կողմից պատերազմին չներգրավվելու վերաբերյալ բազմաթիվ քննադատություններից հետո։ Թրամփը նաև բազմիցս առանձնացրել է Մեծ Բրիտանիան և Սթարմերին։
Հարցին՝ արդյո՞ք նա ավելի սերտ կապեր է հաստատում Եվրոպայի հետ, քանի որ Թրամփի հետ իր հարաբերությունները վատթարանում են, Սթարմերը պատասխանել է, որ չի ընտրում մայրցամաքի և ԱՄՆ-ի միջև։
«Կարծում եմ՝ մեր շահերից է բխում ամուր հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ։ Կարծում եմ, որ երբ խոսքը վերաբերում է պաշտպանությանն ու անվտանգությանը, էներգետիկ արտանետումներին և տնտեսությանը, մեզ անհրաժեշտ է ավելի ամուր հարաբերություններ Եվրոպայի հետ»,- ասել է նա։
Սթարմերը նաև նշել է, որ մայրցամաքի հետ ավելի ամուր համագործակցությունը կօգնի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։