Ֆրանսիան և Ճապոնիան կխորացնեն համագործակցությունը տիեզերքում. Մակրոն | armenpress.am

armenpress.am Ֆրանսիան և Ճապոնիան համաձայնության են եկել խորացնել համագործակցությունը տիեզերքի ոլորտում և աշխատել այդ ոլորտի կարգավորման հարցերով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Մեր գործընկերությունը տիեզերական ճյուղում դուրս է գալիս նոր մակարդակ՝ Ֆրանսիայի տիեզերական հրամանատարության շտաբում ճապոնացի կապի սպայի տեղակայման շուրջ  տեխնիկական համաձայնագրի ստորագրմամբ, ինչպես նաև արդյունաբերական էկոհամակարգերի միջև հարաբերությունների զարգացման աջակցության և տիեզերական գործունեության կարգավորման ոլորտում համագործակցության նոր ձևերի շուրջ համաձայնագրի ստորագրմամբ», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիայի ղեկավարի կարծիքով՝ Փարիզի և Տոկիոյի միջև «բացվում են լայն հեռանկարներ» ինչպես տարբեր դասերի կրող հրթիռների, այնպես էլ արբանյակային խմբավորումների՝ ուղեծիր դուրսբերման համագործակցության առումով: Այս համատեքստում Մակրոնը հայտարարել է այս տարվա սեպտեմբերին Ֆրանսիայում միջազգային տիեզերական գագաթնաժողով կազմակերպելու ծրագրերի մասին, որտեղ կքննարկվեն վերը հիշատակված բոլոր թեմաները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն