arm.sputniknews.ru Չարենցավանի դատարանում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի ու տուժող կողմի հարազատների միջև։ Այս մասին հայտնել է դատական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ծովինար Խաչատրյանը։
«Կողմերը հարձակվել են իրար վրա, արդյունքում տուժել է դատական կարգադրիչը։ Նա ունի վնասվածք գլխի շրջանում։ Այս պահին իրեն բավարար է զգում»,- ասել է նա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` միջադեպը տեղի է ունեցել ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ։