Ֆինլանդիայի տարածք է ընկել երկու անօդաչու թռչող սարք | armenpress.am

armenpress.am Ֆինլանդիայի արևելքում հայտնաբերվել է ևս երկու ընկած անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Yle հեռուստառադիոընկերությունը։

Տեղեկության համաձայն՝ դրոնները հայտնաբերել է Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը։

Անօդաչու թռչող սարքերից մեկը հայտնաբերվել է Պյուհյարվի լճի ջրային տարածքում՝ Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանին, իսկ երկրորդը՝ Կուվոլայի շրջանում։

Yle-ի տվյալներով՝ ֆիննական իշխանությունները ենթադրում են, որ հայտնաբերված դրոնները կարող էին ժամանել Ուկրաինայից և հնարավոր է կրում են պայթուցիկ նյութեր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն