Թրամփը հայտարարել է, որ Իրանը հրադադար է խնդրել․ Թեհրանը դեռ չի արձագանքել | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ հրադադար հաստատելու խնդրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրամփը համապատասխան գրառումը կատարել է Truth Social սոցիալական հարթակում։ Իրանական կողմը այս հայտարարությանը դեռ չի արձագանքել։

«Իրանի նոր ռեժիմը, որը շատ ավելի քիչ արմատական է և շատ ավելի խելացի, քան իր նախորդները, պարզապես դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ հրադադարի խնդրանքով։ Մենք դա կդիտարկենք, երբ Հորմուզի նեղուցը լինի բաց, ազատ և թափանցիկ»,- գրել է նա։

ԱՄՆ նախագահը նաև կոշտ հայտարարություններ է արել Իրանի հասցեին՝ նշելով, որ հակառակ դեպքում Վաշինգտոնը պատրաստ է առավել կոշտ քայլերի։

«Մինչ այդ մենք Իրանին կուղարկենք մոռացության, կամ, ինչպես ասում են, հետ՝ Քարի դար»,- նշել է Թրամփը։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1246231

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն